Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Թշնամու աչքը ուժո՛վ է պետք վախեցնել

Թշնամու աչքը ուժո՛վ է պետք վախեցնել
07.08.2024 | 06:55

Թշնամու «տրամաբանությամբ» նայում եմ Սյունիքի քարտեզն ու փորձում հասկանալ պատճառը. ինչու՞, այնուամենայնիվ, թուրքերը բուն Գորիսի տարածքում չեն թազնել՝ Որոտանի ու Շուռնուխի առանձին տաք ու բերրի հատվածները չհաշված:

Ինչպես ասում են՝ Գորիսն անաղարտ է մնացել Սյունիքում:

Արդյո՞ք պատճառը միայն այդ փոքրիկ ու կատաղի շրջանի հերոսական ժողովրդի ահից էր:

Դա էլ կա, բայց… Գորիսի շրջանը, Կապանի ու Սիսիանի շրջանների համեմատ, տարածքով ամենափոքրն է, լեռներով ու ժայռերով, բազմաթիվ անդնդախոր ձորերով ու սարերով հագեցած, ոչ այնքան բերրի հողերով, վարելահողը՝ քիչ, կլիման՝ սուր, լեռնային:

Բնակչությունն էլ իր կլիմայի պես՝ կողը հաստ, կոշտ, ամեն ինչում ծայրահեղ, շիտակ, խոսքը ճակատներին ուղիղ ասող, քինախնդիր ու վրիժառու:

Սիսիանն ու Կապանը՝ հակառակ, տարածքով՝ կրկնակի, կլիման՝ մեղմ, հարավային, վարելահողերը՝ շատ, հողը՝ բերրի, արևոտ, երկուսի բնակչությունն էլ իրենց բնության ու կլիմայի պես՝ անհամեմատ փափուկ, հանդուրժող, սուր անկյուններ չունեն:

Բայց կա մեկ ընդհանուր գնահատական. սյունեցին ազնիվ է, պարզ ու շիտակ, քաջ ու չկոտրվող:

Սահյանն ասում էր՝ ես գորիսեցի եմ, իմ արմատները Գորիսի շրջանից են:

Սա ասելու համար Սահյանը հիմքեր ուներ. ժամանակին՝ բոլշևիկներից հետո, Սյունիքն էլ է բաժանվել իրար մեջ, Գորիսի որոշ գյուղեր՝ սկսած Սիսիանի էսօրվա Նորավանից, Կապանի որոշ գյուղերից, պատկանել են Տաթևի վանքապատկան կալվածքին, ասել է թե՝ Գորիսին:

Սահմանները գծելիս՝ Գորիսի տարածքին պատկանող շատ գյուղեր անցել են Սիսիանին ու Կապանին:

Ինչու՞, շատ պարզ, նրանց իշխանավորներն ավելի ճարպիկ ու գործարար են գտնվել, Գորիսը, որպես Լեռնահայաստանի կենտրոն, դեռ երկար տարիներ յոլա չէր գնում խորհրդային կարգերի հետ՝ իր չհանդուրժող, միամիտ բնույթի պատճառով:

Սա սուբյեկտիվ կարծիք է, իհարկե, ավելի վատ բան մտքիս չի գալիս:

Միայն Գորիսի Հարժիս գյուղն է, որ Սիսիանից պոկել, տվել են մեզ, այն էլ՝ ժայռոտ, քարքարոտ, սարոտ լինելու պատճառով:

Հավանաբար, մտածել են, որ սա է միակ գյուղը, որ կսազեր Գորիսին, իսկ տաք ու բերրի գյուղերը՝ Կապանին ու Սիսիանին:

Ինչևէ, թուրքի հետ կռիվը թողած՝ մեզանով չընկնենք. կարևորը՝ էլի մերն են, Սյունիքինն են:

Վերջերս հաճախ եմ լսում Ալիևի հոխորտանքը՝ իր տասնյակ հազարավոր բնակիչներին Կապանի ու Սիսիանի տարածքում բնակեցնելու մասին:

Գորիսի անունը չեն տալիս: Փորձում ես մի փոքր լավ զգալ, որ Գորիսը անաղարտ է եղել, այս վայրագ ու բազմացող ցեղին չի հանդուրժել իր տարածքում, բայց չի ստացվում. Սյունիքը բոլորիս տունն է, ի՞նչ տարբերություն՝ որտեղ են ուզում բերել քոչվոր ընտանիքներին, դա չլինող բան է:

Մենք մեկ ամբողջություն ենք, և դա կոչվում է ՍՅՈՒՆԻՔ:

Նույնիսկ՝ եթե Կապանի ամենահեռավոր գյուղը…Սյունիքը միասնական է պայքարելու այս զառացանքի դեմ, ինչպես Անդրանիկի ու Նժդեհի ժամանակ էր:

Հարցն այն է, որ այս փնթի ու տարածվող մոլախոտը թազնել է մեր երկրի ամենատաք ու բերրի հողերում, ոչ ժայռոտ, այլ՝ մարգագետնային ու ջրային:

Մեր ազատագրած հայկական պատմական վայրերն էլ այդպիսին են եղել՝ տաք ու ջրառատ, հողը՝ իսկական դրախտային:

Այստեղ այնպիսի պտղատու ծառեր ու տեսակներ էին աճում, որ Գորիսում չեն աճում, գրեթե՝ արևադարձային, անմահական. նուռ, արքայանարինջ, թուզ, ձմերուկ և այլն:

Մոլախոտն էլ է այդպիսի տաք ու հարմարավետ վայրեր ընտրում, որ կարողանա աճել ու բարձրանալ, տարածվել:

ՈՒ այնպես չէ, որ նրանք միայն մեզանից են վախեցել, Կապանն ու Սիսիանն էլ պակաս մարտական չեն, բայց սրանք առաջինը հենց սա են հաշվի առել՝ բերրի ու արևոտ, ընդարձակ վայրերը:

Սրանով փորձեցի պատասխանել բոլոր նրանց, ովքեր փորձում են Սյունիքի այս երկու քաղաքներին խեղճացնել, ասել, որ նրանք «հյուրընկալ» են եղել մոլախոտերի հանդեպ:

Գորիսն, ինչ խոսք, իր կլիմայի ու ժայռերի պես փոքր-ինչ սուր ու կոշտ է, բայց միակ պատճառը չէ, որ մոլախոտ չի ունեցել:

2013-ին Շչորս Դավթյանի հետ հարցազրույց էի պատրաստում Սահյանի մասին, խոսեցի նաև այս թեմայից ու հարցրի՝ ինչու՞…

Համաձայնելով ասածիս հետ՝ կլիմայի ու մյուս գործոնների մասին, մի բան էլ ինքն ավելացրեց, ինչը որքան էլ վիրավորական հնչեց, բայց մտածելու բան էր:

«Չմոռանանք,-ասաց նա,- որ Գորիսում դեռ ցարական Ռուսաստանի օրոք՝ աշխարհի ամենադաժան բանտն է եղել ու այսօր էլ կա, ինչը չէր կարող իր ազդեցությունը չթողնել մարդկանց վարք ու բարքի, նրանց հոգեբանության վրա»:

Լավ ճանաչելով թշնամուն, ասեմ, որ սրանք վախեցել են նաև բանտային Գորիսից, նրա՝ ամեն օրենքից դուրս ահեղ դատ ու դատաստանից… ՈՒ մի անգամ չէ, որ հենց Գորիսի բանտից են մեզ օգնության հասել ցմահ դատապարտվածները, երբ կարիք է եղել թազնածներին վռնդելու…

Ահա, սա էլ՝ մի վարկած, այնպես որ, մեր բանտը, որն այնքան ավերածություններ է արել մարդկանց ճակատագրերում ու հոգեբանության մեջ, նաև մեզ օգտակար է եղել:

Թշնամու աչքը պետք է ուժով, վատով ու ջարդով վախեցնել՝ ցարական բանտ ունե՞ս, թե՝ ոչ. սա էլ մեկ հաստատում:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 4288

Մեկնաբանություններ